• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ԱԳ նախարարը մեղադրել է հունական և հրեական լոբբիստական ուժերին

11:40, 23 Նոյեմբեր 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հունական և հրեական լոբբիստական ուժերը փորձում են խոչընդոտել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը։ Այդ պատժամիջոցները սահմանվել էին Ռուսաստանում արտադրված S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման պատճառով։

«TGRT» հեռուստաալիքին  տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Վաշինգտոնում լոբբիստական ակտիվ պայքար է ընթանում Թուրքիայի դեմ և պնդել, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները միայն S-400 համակարգերի ձեռքբերմամբ չեն պայմանավորված։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված են խնդրի լուծմամբ, սակայն Կոնգրեսի ընդունած օրենքները սահմանափակում են Վաշինգտոնի հնարավորությունները։

Ֆիդանը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումների արդյունքում պաշտպանական որոշ գնումների սահմանափակումներ վերացվել են, սակայն Թուրքիայի դեմ ԱՄՆ Կոնգրեսի կիրառած «CAATSA» պատժամիջոցների հարցում իրավական խոչընդոտները շարունակում են մնալ։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2019 թ. ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով դուրս է մնացել F-35 կործանիչների ծրագրից, իսկ 2020 թ. նրա նկատմամբ կիրառվել են CAATSA պատժամիջոցները։

Աղբյուր՝ Bugün Kıbrıs

Tags: ԱՄՆԹուրքիապատժամիջոցներ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ստամբուլի փողոցներում առյուծ է նկատվել

23.11.2026

Կենդանու գտնվելու վայրը հայտնաբերվել է ջերմային տեսախցիկների միջոցով:

Ֆիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»

23.11.2026

Ըստ Թուրքիայի ԱԳՆ նախարարի՝ Մերձավոր Արևելքը իրենց համար ռազմավարական տարածաշրջան է, Կովկասը՝ նույնպես։

Ինչո՞ւ ձախողվեց Թուրքիայում անցկացված COP31-ը

23.11.2026

Տարաձայնություններ են եղել նաև կլիմայական փոփոխություններին հարմարվելու համար ֆինանսական աջակցության տրամադրման շուրջ։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır