Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանում շարունակվում են առյուծի որոնումները։ Նոյեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ուսքումրուքյոյ թաղամասում առյուծ նկատելու մասին ահազանգից հետո տարածքում որոնողական աշխատանքներ են սկսել։
Դեպքը հետաքրքրություն է առաջացրել նաև տեղի բնակիչների շրջանում։ Որոնումների վայր է եկել Յուսուֆ Յալչըն անունով մի քաղաքացի՝ առյուծի հագուստով։ Նա հայտնել է, որ սոցիալական ցանցերի համար բովանդակություն է ստեղծում և որոշել է ինքն էլ մասնակցել որոնումներին։
Տեղի բնակիչներից մեկն էլ նշել է, որ հետևում է որոնումներին՝ հույս ունենալով անտառապատ տարածքում հանդիպել կենդանուն։ Նա կատակի է վերածել իրավիճակը՝ ասելով, որ Ստամբուլում առյուծի հայտնվելը հիշեցնում է թուրքական հայտնի դերասան Շեներ Շենի ֆիլմերից մեկը։
Աղբյուր՝ Hurriyet
Թուրքական ընդդիմադիր կայքի անդրադարձը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ըստ Diken-ի՝ նախագծում Արարատ լեռը որպես խորհրդանիշ կա, բայց որպես տեքստային ձևակերպում չկա։




