Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 1 տարվա ընթացքում վթարի է ենթարկվել 4 ռազմական ինքնաթիռ։ Նշվում է, որ դրանցից 2-ը եղել են F-16 կործանիչներ, իսկ մյուս 3-ը՝ ուղղաթիռներ։ Այդ վթարներից 4-ի դեպքում զոհվել է ընդհանուր առմամբ 10 զինծառայող, մյուս վթար ժամանակ անձնակազմը ողջ է մնացել։
Ուղղաթիռների ավիավթարները տեղի են ունեցել ընթացիկ տարվա ապրիլի 21-ին Անկարայի Թեմելի շրջանում, նոյեմբերի 12-ին Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում և նոյեմբերի 24-ին Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը շրջանում ուսումնական թռիչք իրականացնելիս։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինության կազմում գտնվող F-16 կործանիչները մեկը փետրվարի 25-ին Բալըքեսիրի նահանգում ծառայողական թռիչքի ժամանակ էր վթարի ենթարկվել, իսկ մյուս F-16-ը վթարվել էր օգոստոսի 12-ին Յալովայում ուսումնական թռիչքի ժամանակ։
Աղբյուր՝ Yeni Ankara




