Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմարդյունաբերական վարչության (SSB) և Սաուդյան Արաբիայի Թագավորության պաշտպանական զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Հուշագիրը ստորագրել են Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը և Սաուդյան Արաբիայի պաշտպանական զարգացման գլխավոր վարչության նախագահ Ֆալեհ բին Աբդուլլահ Ալ-Սուլեյմանը։ Հուշագրով նախատեսվում է համագործակցություն պաշտպանական և ռազմական տեխնոլոգիաների ու համակարգերի հետազոտության, մշակման և նորարարության ոլորտներում։
Գյորգյունը նշել է, որ ստորագրված հուշագիրը բարենպաստ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ալ-Սուլեյմանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ այցի համար։
Աղբյուր՝ Defensehere




