• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը

17:44, 21 Հուլիս 2026
- Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Դիարբեքիրի (Տիգրանակերտ – խմբ.) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բակում մեկնարկել է հայկական ավանդական պարերի եռօրյա աշխատաժողով, որի նպատակն է վերականգնել տարածաշրջանում մոռացության մատնված մշակութային ժառանգությունը։

Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայում գործող «Yerkir Europe» կազմակերպության ղեկավարներից Արմեն Ղազարյանի նախաձեռնությամբ։ Աշխատաժողովին, որն անցկացնում է Շվեյցարիայից հրավիրված մասնագետը, մասնակցում են ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքի տարբեր ազգությունների բնակիչներ։

whatsapp-image-2026-07-21-at-09-03-46.jpeg

«Tigris Haber»-ի հետ զրույցում Արմեն Ղազարյանը նշել է, որ արդեն 15 տարի է, ինչ Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացնում են մշակութային ծրագրեր.

whatsapp-image-2026-07-21-at-09-03-50.jpeg

«Այս աշխատանքը առաջին քայլն է։ Ցանկանում ենք հետագայում վերադառնալ ավելի ընդգրկուն ծրագրով, որը կներառի մեղեդիներ, երգեր, հեքիաթներ և մշակութային այլ տարրեր։ Մեր նպատակն է վերականգնել և ցուցադրել Դիարբեքիրում ու շրջակա նահանգներում մոռացված հայկական պարերը»։

whatsapp-image-2026-07-21-at-09-03-49.jpeg

Նախագիծն իրականացվել է Դիարբեքիրի քաղաքապետարանի, «Արամ Տիգրան» կոնսերվատորիայի, «Դիջլե-Ֆիրաթ» ասոցիացիայի, «ՄԱ Մյուզիք»-ի և Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի համագործակցությամբ։

whatsapp-image-2026-07-21-at-09-03-47.jpeg

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհաննես Գաֆֆուր Օհանյանն ընդգծել է, որ նման միջոցառում եկեղեցում անցկացվում է առաջին անգամ:

whatsapp-image-2026-07-21-at-09-03-49-1.jpeg

«Ավելի քան 100-110 տարի է անցել, և այս պարերը մեծ մասամբ մոռացվել են։ Այսօր դրանք այլևս չեն հիշվում։ Այդ պատճառով հին հայկական եղանակներն ու պարերը հիշեցնելու և սովորեցնելու նպատակով եռօրյա վարպետության դասեր ենք կազմակերպել, որը բաց է ողջ հանրության համար»:

whatsapp-image-2026-07-21-at-09-03-48.jpeg

Աղբյուր՝ Tigris Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ու Պակիստանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

12.11.2026

Կողմերը շարունակելու են համատեղ ջանքեր գործադրել Իրանում հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Թուրքիան հերքում է Սոմալի զորք ուղարկելու մասին լուրերը

12.11.2026

Թուրքական կողմը պարզաբանել է Սոմալիում իր ռազմական ներկայությունն ու իրականացվող աջակցության շրջանակը։

Ըստ Էրդողանի՝ Վրաստանը Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերներից մեկն է

12.11.2026

Էրդողանն ու Կավելաշվիլին քննարկել են Թուրքիա-Վրաստան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Next Post

Զինված հարձակում Թուրքիայի արևելքում

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır