Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կմեկնի Ֆինլանդիա։ Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ, ինչպես նաև կհանդիպի Ֆինլանդիայի թաթարական համայնքի հետ։
Նախատեսվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը ելույթ կունենա Ֆինլանդիայի խորհրդարանում կայանալիք «Թուրքիա-Ֆինլանդիա համագործակցություն» թեմայով միջոցառմանը։ Նա կանդրադառնա թուրք-ֆիննական հարաբերությունների խորացմանը և դիվերսիֆիկացմանը, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների և ռազմարդյունաբերության ոլորտներում:
Ակնկալվում է, որ կքննարկվեն Ֆինլանդիայի հետ ավելի սերտ համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերանվտանգությունը, ֆինանսական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի ոլորտներում:
Նշենք, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը 2024 թվականին կազմել է մոտ 1.8 մլրդ դոլար։









