Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոս Վեյ Շյաոդոնգը մասնակցել է «Չինաստանի 15-րդ հնգամյա զարգացման ծրագիրը և Թուրքիա – Չինաստան տնտեսական հարաբերությունները» խորագրով միջոցառմանը։ Հյուպատոսը նշել է, որ երկու երկրների միջև էներգետիկ, տեխոնոլոգիական և անվտանգության ոլորտում համագործակցությունն առաջիկա 5 տարվա ընթացքում կտրուկ կզարգանա։
Ըստ Շյաոդոնգի՝ երկկողմ համագործակցությունը կզարգանա էներգետիկ ոլորտում, հատկապես արևային էներգիայի, կանաչ էլեկտրաէներգիայի, էլեկտրական մեքենաների մարտկոցների և կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան և Չինաստանն առաջիկա ժամանակահատվածում կմշակեն ռազմավարական գործընկերության մոդել՝ հիմնված հաջորդ սերնդի էներգետիկ տեխնոլոգիաների վրա։
Աղբյուր՝ Manşethaber









