• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թրամփ․ «Երևի կանեմ մի բան, որը շատ կուրախացնի Էրդողանին»

11:35, 25 Հունիս 2026
- Գլխավոր, Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ժամանակ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։

Սպիռտակ տան ղեկավարը ասել է, որ Թուրքիան ներգրավված չէ Իրանի հակամարտության մեջ և ինքը գոհ է դրանից։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ նա նշել է․

«Էրդողանը հիանալի առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն։ Նրա բանակն էլ է հիանալի։ Նա սիրում է Թուրքիան և հիանալի աշխատանք է կատարում, հարգված մարդ է, հարգված առաջնորդ և իմ ընկերն է»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը Անկարա կմեկնի ռեակտիվ շարժիչների և «F-35»-ների վաճառքի վերաբերյալ լավ լուրերով, ԱՄՆ նախագահը պատասխանել է.

«Կարծում եմ՝ կգնամ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ Թուրքիային այդպես չեն տեսնում, բայց իրականում այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես երևի կանեմ մի բան, որը նրան (նախագահ Էրդողանին) շատ կուրախացնի»։

Ըստ Թրամփի՝ Թուրքիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում, հատկապես ռազմարդյունաբերության տեսանկյունից և ունի ռազմարդյունաբերական հսկայական բազա։ Այն ունի 3000 ընկերություն, որոնք գործում են ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

«Մարդիկ չեն գիտակցում, թե որքան հզոր է Թուրքիան ռազմական առումով։ Էրդողանի շնորհիվ (Թուրքիան) ունի շատ ուժեղ բանակ»,-ընդգծել է Թրամփը։

Աղբյուր՝ Anadolu

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան իր արտերկրյա ռազմական ներկայությամբ աշխարհում 2-րդն է

24.08.2026

Թուրքիան 11 երկրում ունի ռազմական ներկայություն և զորախմբերի ընդանուր թիվը կազմում է 133։

Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը

24.08.2026

Այլևս չի գործելու հյուպատոսական վիզայի ընթացակարգը։

Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

24.08.2026

Հին տանիքը փլուզվել է, այն ծածկվել է ինքնաշեն փայտե կառուցվածքով և կղմինդրով, իսկ պատուհանները փակվել են բետոնե բլոկներով։

Next Post

Անտառային հրդեհներ Թուրքիայում

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır