Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները նախատեսում են մեկնել Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ տարածաշրջանային անվտանգության և Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների հարցերը քննարկելու համար։
Հոկտեմբերի 26-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թուրքական պատվիրակությունը կարող է գլխավորել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։ Սաուդյան Արաբիան կներկայացնի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, իսկ Պակիստանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Բաքիրին հայտնել է, որ 3 երկրների ներկայացուցիչները նախատեսում են այցելել Թեհրան, սակայն ստույգ ամսաթիվ չի նշել։ Նրա խոսքով՝ պատվիրակությունները կհանդիպեն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։
Հնարավոր այցը քննարկվում է Սաուդյան Արաբիայի դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ակտիվացման ֆոնին։ Տարածաշրջանային լարվածության պայմաններում կողմերը մտադիր են քննարկել նաև հակամարտության հետագա ընդլայնումը կանխելու հարցերը։
Աղբյուր՝ Dünya





