Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի վավերացման օրինագծի առաջին հոդվածը։
Համաձայնագրով նախատեսվում է, որ այդ 3 երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կհամարվի հարձակում 3-ի դեմ՝ հիմք ստեղծելով փոխադարձ ռազմական աջակցության համար։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համաձայնագիրն ընդունել էր հոկտեմբերի 27-ին։ Այն ստորագրվել էր օգոստոսի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։
Համաձայնագրի քննարկումներում ընդդիմությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ տարածաշրջանային հակամարտություններին ներգրավվելու հնարավորության վերաբերյալ։
Ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ՀԺԿ-CHP) ներկայացուցիչ Ֆաիք Օզթրաքը, աջակցելով համաձայնագրին, ընդգծել է խորհրդարանի՝ թուրքական զինված ուժերի արտերկրում տեղակայման հարցում լիազորությունների պահպանման անհրաժեշտությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ համաձայնագիրը չի նախատեսում հուսիների հետ ռազմական բախում, իսկ Թուրքիայի զինված ուժերի արտերկրում տեղակայումը հնարավոր է միայն խորհրդարանի հաստատմամբ։
Աղբյուր՝ Oksijen





