Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գործող «Արևելյան հետազոտությունների կենտրոնի» Թուրքիայի, Կովկասի և Միջին ասիայի ուղղվածության բաժնի ղեկավար, դոկտոր Քարոլ Վասիլևսկին անդրադարձել է Թուրքիա-Լեհաստան ռազմական համագործակցությանը:
Վերջինիս վերլուծությամբ՝ երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության ներուժը հետզհետե մեծանում է և առավել ուշագրավ է զինամթերքի համատեղ արտադրությունը: Նրա կարծիքով՝ Թուրքիա-Լեհաստան համագործակցությունն այդ ոլորտում կարող է ընդլայնվել՝ ընդհուպ հասնելով մինչև անօդաչու համակարգերի համատեղ արտադրության:
«Թուրքական ռազմական ոլորտի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև Լեհաստանի սուզանավերն ու էլեկտրական հարվածային միջոցները»,-հավելում է Վասիլևսկին:
Բացի այդ վերջինս նշում է, որ ապագայում Լեհաստանը կարող է դառնալ Թուրքիայի հետ խորացված համագործակցության խորհրդանիշ՝ որպես «համատեղ արտադրության կենտրոններից մեկը»:
Աղբյուր՝ Star
Թուրքիան ցանկանում է կործանիչներ գնել Կատարից
Բրիտանիայից Eurofighter-ի ձեռքբերումը կարող է տևել տարիներ, իսկ Թուրքիան փորձում է գտնել ավելի արագ լուծում: