Գիտակրթական01:03, 22 Մարտ 2012
Թուրքիան` ԱՄՆ-ի սև ցուցակում

Նախնական տեղեկությունների
համաձայն` Թուրքիան ներառվել է Միացյալ Նահանգների կազմած այն ցուցակում, որում
առկա 12 պետությունների դեմ նախատեսվում է կիրառել պատժամիջոցներ, եթե նրանք
շարունակեն էներգակիր գնել Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ):
Այս մասին տեղեկացնող թուրքական
«Hurriyet»-ը նաև նշում է, որ ցուցակի առաջին տեղ զբաղեցնում է Չինաստանը, երկրորդ
տեղ` Հնդկաստանն է: Մնացած 10 երկրների (Հարավային Կորեա, Ինդոնեզիա, Մալազիա,
Պակիստան, Ֆիլիպիններ, Սինգապուր, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Շրի-Լանկա,
Թայվան և Թուրքիա) հերթադասությունն այդ ցուցակում առայժմ հայտնի չէ:
Պաշտոնական տվյալների համաձայն`
Իրանից գնված էներգակիրների ծավալներով Թուրքիան հոգում է իր էներգետիկ պահանջների
շուրջ 20 տոկոսը: Ներկայում Թուրքիան նավթ է ներկրում
Իրանից, Ադրբեջանից և Ռուսաստանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |