Գիտակրթական02:42, 22 Մարտ 2012
Թուրքիան` անապատացման վտանգի առաջ

Թուրք
երկրաբան Ադնան Էվսենը Թուրքիայի ջրային ռեսուրսների մասին հայտարարությամբ է
հանդես եկել, որը, թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ, լուրջ ահազանգ է:
«Այսպես`
Թուրքիայի ջրային պաշարը տարեկան կազմում է 501 մլրդ խմ: Դրանից 274 մլրդ խմ-ը
գոլորշանում է, 69 մլրդ խմ-ը`ստորգետնյա ներծծման է անցնում, 158 մլրդ խմ-ը
դատարկվում է ծովերի ու գետերի մեջ»,- ըստ «Dogan» լրատվական գործակալության` ասել
է թուրք երկրաբանը: Վերջինս նկատել է տվել, որ Թուրքիայի ջրային պաշարները 75
տոկոսն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, 11 տոկոսը` արդյունաբերության, իսկ
14 տոկոսը` բնակարաններում:
Ըստ
Ադնանի` ներկայումս 74 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում յուրաքանչյուր
քաղաքացու միջին հաշվով բաժին է ընկնում տարեկան 1.513խմ ջուր: Այս ցուցանիշով
արդեն Թուրքիան ջրօգտագործման տեսանկյունից աղքատ երկրների շարքին է դասվում: Իսկ
բնակչության թվի աճի, հետևաբար և սպառողների ավելացման դեպքում առաջիկա
տասնամյակներին ջրային պաշարները զգալիորեն կնվազեն և Թուրքիան կվերածվի ջրային
ռեսուրսների տեսանկյունից չքավոր երկրի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |