Միջազգային22:03, 02 Ապրիլ 2012
Բաղըշի դեմ սկսված հետաքննությունը դադարեցվել է

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի դատախազությունը դադարեցրել
է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար, եվրաանդամակցության գործընթացի գլխավոր բանագնաց
Էգեմեն Բաղըշը դեմ սկսված նախնական հետաքննությունը: Հետաքննության պատճառ էր
դարձել այն, որ հունվարի 30-ին Ցյուրիխում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրք
նախարարն ասել էր հետևյալը. «Որքան գիտեմ Շվեցիարիան Ցեղասպանության
հերքումը քրեականացրած երկիր է: Մենք այժմ Շվեցարիայում ենք, և ես ասում եմ, որ
1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Դե թող գան ու ձերբակալեն
ինձ»:
Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` Ցյուրիխի դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաղըշի դիվանագիտական անձեռմխելիության մասին հարցում անելով արտգործնածարարությունից` դատախազությունը որոշում է կայացրել կարճել նրա դեմ սկսված վարույթը:
Հիշեցնենք, որ Շվեցարիայում Հայոց Ցեղասպանության փաստի հերքումը համարվում է քրեորեն հետապնդելի արարք` համաձայն ռասսայական խտրականության դեմ օրենքի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |