Հասարակական08:47, 12 Ապրիլ 2012
Ադանայում Խոջալուին նվիրված հուշարձանի կառուցման առաջարկ
Թուրքական «Բեյազ գազեթե» (Beyaz gazete) լրատվական կայքի տեղեկացմամբ` Ադանա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում նախատեսվում է կառուցել Խոջալուի դեպքերին նվիրված հուշարձան:
Ադանա նահանգի նահանգային խորհրդի անդամ Մուստաֆա Հալաչօղլուն օրերս կայացած խորհրդի լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել քաղաքում իբր Խոջալուի կոտորածը խորհրդանշող հուշարձան կառուցելու առաջարկով: Նշվում է, որ այդ առաջարկն ընդունվել է խորհրդի մյուս անդամների կողմից:
«Պետք է չթողնենք, որ մեր նոր սերունդը մոռանա այդ դեպքերը: Թուրքիայի ամեն մի նահանգում մենք պետք է կառուցենք Խոջալուին և 1915-ին կոտորածի ենթարկված թուրքերին նվիրված հուշակոթողներ: Դրանք մեր պատմական հիշողության կենդանի վկաները կլինեն: Թշնամություն չսերմանող, բայց պատմական իրադարձությունների մասին հիշեցնող հուշարձաններ պետք է լինեն»,- ասել է Հալաչօղլուն:
Հիշեցնենք, որ 1992թ. փետրվարի 25-26-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության զորքերը կազմակերպեցին ռազմական գործողություն՝ Խոջալու բնակավայրի մերձակայքում գտնվող ԼՂՀ-ում միակ օդանավակայանն ապաշրջափակելու և հենց Խոջալուում տեղակայված հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով, որոնք «Գրադ» կայանքներից գնդակոծում էին իրենց հասանելիության գոտում գտնվող կենդանի ամեն ինչ։
ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի՝ Խոջալուն գրոհող ստորաբաժանումները բնակավայրի խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք տրամադրեցին, որի մասին ադրբեջանական կողմին նախապես զգուշացվել էր։ Բայց Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։ Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |