Մշակութային09:00, 17 Ապրիլ 2012
CNNTurk: Կանաչ լույս քրդերեն երգին Եվրատեսիլում

«CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի
պետական (TRT) հեռուստաընկերութան տնօրինությունը արտոնել է առաջիկայում
«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին քրդերեն երգ ներկայացնելու հնարավոր
նախաձեռնությունը:
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավոր Սըրրը Սաքըքը Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչին գրավոր հարց է ուղղել, այն մասին, թե արդյոք հնարավոր է առաջիկայում Թուրքիան «Եվրատեսիլ»-ին ներկայանա քրդերեն կատարումով և քուրդ կատարողով: Պատգամավորը հիշեցրել է, որ Թուրքիան միջազգային այդ երգի մրցույթին բազմիցս մասնակցել է անգլերեն երգերով:
Փոխվարչապետի փոխարեն նրա անունից հարցին պատասխանել է Թուրքիայի պետական (TRT) հեռուստաընկերութան տնօրեն Իբրահիմ Շահինը: Հիշեցնելով, որ Եվրոպայի հեռարձակողների միությունը 1999-ին փոփոխություն է կատարել «Եվրատեսիլ»-ին մասնակցող երկրների` իրենց մայրենի լեզվով հանդես գալու մասին օրենքը, ինչի շնորհիվր մրցույթի մասնակից երկրները հնարավորություն ստացան այլ լեզուներով երգեր ներկայացնել, Շահինը մասնավորապես ասել է հետևյալը. «Մասնակիցները հիմնականում նախընտրում են անգլերեն երգերով հանդես գալ, որպեսզի ավելի մեծ թվով լսարանի համար հասկանալի լինի իրենց երգածի բովանդակությունը: Օրինակ` 2010թ. և 2011թ. «Եվրատեսիլ»-ին մասնակցած 25 երկրներից միայն երկուսն են իրենց մայրենի լեզվով երգ հնչեցրել: Այնպես որ որևէ խոչընդոտ չկա, որ առաջիկա տարիներին «Եվրատեսիլ»-ում Թուրքիան ներկայացվի այլ լեզվով կատարվող երգով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |