Միջազգային11:36, 17 Ապրիլ 2012
Թուրքիայի թերությունը Ցեղասպանության ժխտումն է

Ըստ թուրքական մամուլի` հոլանդական ռադիոկայաններից մեկն անդրադարձել է Թուրքիայի նախագահ
Աբդուլլահ Գյուլի` թուրք-հոլանդական
կապերի հաստատման 400-ամյակի առթիվ ապրիլի 17-ին Հոլանդիա կատարելիք այցի շուրջ
ծագած լարվածությանը:
Ռադիոեթերից մասնավորապես հաղորդվել է հետևյալը. «Թուրքիան մի շարք լուրջ թերություններ ունի. Քննադատական հոդվածներ հրապարակող լրագրողների բանտարկությունը, փոքրամասնությունների վրա ճնշման գործադրումը, Հայոց ցեղասպանության հերքումը: Բայց միևնույն ժամանակ Թուրքիան, շնորհիվ Քեմալ Աթաթուրքի առաջադիմական տեսլականի, կարողացավ այնքան խոհեմություն դրսևորել, որ դարձավ Արևմուտքի ռազմավարական դաշնակիցը, իսկ երկար տարիներ էլ ռազմական և դիվանագիտական համագործակցության մեջ էր Իսրայելի հետ»:
Հիշեցնենք, Գյուլի այցի դեմ համացանցային արշավ է սկսել Հոլանդիայում գործող «Ազատություն» կուսակցության նախագահ Գիրթ Վիլդերսը` ակտիվացնելով հակաթուրքական տրամադրությունները Հոլանդիայում: Վիլդերսը «Twitter»-ում «Գյուլ, մնա տանը» խորագրով քննարկում է բացել` գրելով. «Քրիստոնյաներին հալածող, քրդերի վրա հարձակվող, «Hamas»-ի հետ բարեկամացող իսլամիստ Գյուլը հանդուրժողականությունից է բողոքում: Այ քեզ թուրքական հումար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |