Քաղաքական12:25, 17 Ապրիլ 2012
Պահանջվում է պատժել Էգեմեն Բաղըշին
Հայ-շվեյցարական միջխորհրդարանական խումբը պահանջում
է պատժել Հայոց ցեղասպանության փաստը Շվեյցարիայում հերքած Թուրքիայի ԵՄ հարցերով
նախարար Էգեմեն Բաղըշին: Հիշյալ խումբը բողոքարկել է Ցյուրիխի դատախազության`
Բաղըշի դեմ սկսված հետաքննությունը կարճելու և քրգործ չհարուցելու մասին որոշումը:
Խմբի քարտուղար Սարգիս Շահինյանն ընդգծել է այն հանգամանքի վրա, որ թուրք նախարարը Հայոց ցեղասպանության փաստը հերքել այն ժամանակ, երբ նրա վեր չէր տարածվում դիվանագիտական անձեռմխելիությունը:
Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալիս Ցյուրիխում ներկա էր գտնվել մի համերգի, որից հետո հանդիպում էր ունեցել լրագրողների հետ: Այդ ժամանակ էլ ասել էր. «Հայոց ցեղասպանություն չի եղել, դե թող գան ու ինձ ձերբակալեն»:
Քանի որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդվում է, Ցյուրիխի դատախազությունը թուրք նախարարի դեմ նախնական հետաքննություն սկսեց: Որոշ ժամանակ անց նույն այդ դատախազությունը, վկայակոչելով Բաղըշի` դիվանագիտական անձեռմխելիությամբ օժտված լինելու հանգամանքը, հանեց գործը քրեական վարույթից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |