Միջազգային12:51, 19 Ապրիլ 2012
Թուրքերը ծաղրանկարում

Թուրքական
«Վաթան» (Vatan) օրաթերթի տեղեկացմամբ` Ֆրանսիայի Մոնթբելիարդ քաղաքի Անատոլ Ֆրանսի
անվան միջնակարգ դպրոցում պատմության և աշխարհագրության դասաժամին ուսուցիչն աշակերտներին
ցուցադրել է թուրքերի ցեղասպան անցյալի մասին պատմող ծաղրանկար և հարցրել, թե ինչպես
են հասկանում այդ ծաղրանկարի իմաստը ու ինչու Թուրքիան չի կարողանում անդամակցել Եվրամիությանը:
Ծաղրանկարում պատկերված է եղել «Թուրքիա» պետությունը խորհրդանշող բեղավոր մի մարդ, որը կքված է մնացել մարդկային գանգոսկրերով լի պարկի տակ և հետ է մնացել դեպի լեռը բարձրացող մյուս մարդկանցից, որոնք ձգտում են հասնել լեռան գագաթին ծածանվող Եվրամիության դրոշին: Գանգոսկրերի վրա գրված է` Հայոց ցեղասպանություն:
Դասասենյակում գտնվող ազգությամբ թուրք երկու աշակերտներ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ և համառորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը որպես պատմական եղելություն: Իսկ նրանց ծնողներն այդ մասին բողոք են ներկայացրել ռասիզմի և իսլամաֆոբիայի դեմ պայքարող «COJEP» միջազգային միությանը` պահանջելով դատապարտել և միջամտել կատարվածին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |