Հասարակական08:59, 24 Ապրիլ 2012
Milliyet. Թուրքիայի պաշտոնական թեզը ընդունվում է առանց կշռադառության
«1915թ. ոչ թե անցյալի, այլ գալիքի հարց է»,- կարծում
է «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նրա հեղինակած հենց այդ
վերտառությամբ հոդվածը տեղ է գտել թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) առցանց օրաթերթում:
Ըստ Քոփթաշի` սխալ է ասել, թե թուրքերը ցեղասպան են, քանի որ ցեղասպանություն ըստ էության գործում են ոչ թե ազգերը կամ ժողովուրդները, այլ գաղափարախոսությունները և դրանք իրագործողները: Հայոց ցեղասպանության հարցում Արևմուտքի դրսևորած պահվածքը հոդվածագիրը բնութագրում է երկդիմի և շահախնդիր: Հետևաբար կարևորը հենց Թուրքիայում, հենց թուրք հասարակության ներսում այդ խնդրի լայն գիտակցութան ապահովումն է, մինչդեռ այսօր թույլատրելի է համարվում այդ ողբերգության հանդեպ անտարբեր մնալը: Հայ քաղաքացիներին իրենց բնակավայրերից տեղահանելն իրավացի համարող պաշտոնական տեսակետը լայն հանրության կողմից ընդունվում է առանց քննարկվելու և կշռադատվելու:
Հոդվածագիրը, հիշեցնելով հայերի սպանդի դեմ կիրառվող թուրքական կողմի այն հակաթեզը, թե թուրքերը նույնպես արհավիրքի մեջ են եղել և զոհեր տվել, ընդգծում է հետևյալը.
«Բայց չէ° որ թուրքերն, այնուամենայնիվ,
շարունակեցին ապրել իրենց երկրում` որպես ազգային մեծամասնություն: Իսկ ահա
հազարավոր տարիներ այդ հողերի վրա ապրած հայերը տեղահանվեցին, տնազրկվեցին ու
բնաջնջվեցին: Համեմատության դեպքում սա է հարկավոր հիշել»:
Թուրքական պաշտոնական պատմագրությունը, բնականաբար, սրան էլ հակադարձելու պատճառաբանություն ունի, համաձայն որի, հայերը ռուսների հետ համագործակցում էին և ապստամբություն բարձրացնում:
«Այո, հայության որոշ շրջանակներ վարում էին նման
քաղաքականություն,- գրում է հոդվածագիրը: - Բայց մի ամբողջ ժողովուրդ ձեր աչքի
առջև էր, հարյուր հազարավոր հայերի արտերում հողագործությամբ, քաղաքներում
արհեստագործությամբ ու արվեստագործությամբ էին զբաղվում: Հեշտությամբ կարող եք հասկանալ,
որ մի ամբողջ ժողովուրդ պարզապես չէր կարող համագործակող լինել: Հանցանք գործածների
դեմ միջոցներ ձեռնարկելը այլ բան է, մի ամբողջ ժողովրդի տեղահանելն ու մահվան երախ
ուղարկելը միանգամայն այլ բան»:
Քոփթաշը խիստ կարևոր է համարում այն, թե ինչ է արվում կամ չի արվում թուրք հասարակության հետ:
«Սա է քննությունը, որը մինչև այսօր լավ չի
հանձնվել: Եթե Թուրքիան դառնա մարդու իրավունքները հարգող, ժողովրդավարական և ինքն
իրեն վստահող երկիր, ապա դա էլ կլինի այդ քննության հանձնմանը նպաստող պայմանը»,-
եզրափակում է Ռոբեր Քոփթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |