Միջազգային08:43, 01 Մայիս 2012
Թուրքիան 117-րդն է մամուլի ազատության տեսանկյունից

Թուրքիան մամուլի ազատության իր ցուցանիշներով այս
տարի դասվել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքին: Այս մասին հայտնում է թուրքական
«Անկա» (Anka) լրատվական գործակալությունը` վկայակոչելով «Freedom House»-ի
հրապարակած մամուլի ազատության մասին 2012թ. զեկույցը:
Զեկույցի համաձայն` Թուրքիան դարձյալ հետընթաց է արձանագրել. 2011 թվականի համեմատությամբ կորցրել է մեկ միավոր և զբաղեցրել 117-րդ տեղը 197 պետությունների մեջ: Նշվում է, որ Թուրքիայում մամուլի ազատությանը մեծապես խոչընդոտում է այդ երկրի քրեական օրենսգրքի ահաբեկչության դեմ պայքարի մասին հոդվածը, որը բազմաթիվ լրագրողների ձերբակալության պատճառ է հանդիսանում:
Ընդգծվում է այն համգամանքը, որ Թուրքիան իր խայտառակ ցուցանիշով հետ է մնացել անգամ երրորդ աշխարհի երկրներ համարվող Նիգերիայից, Տանզանիայից: Մամուլի ազատության ապահովման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |