Հասարակական13:55, 03 Մայիս 2012
Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն այսօր` ախոռ, աղբանոց ու պահեստ
Վերջին օրերին սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել և քննարկման առիթ դարձել մի լուսանկար, որը պատկերում է սարսափելի մի տեսարան: Լուսանկարում պատկերված է չորրորդ դարում ըստ ավանդության Գրիգոր Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքը` վերածված ախոռի :
Եվ սա միակ օրինակը չէ: Արևմտյան Հայաստանի հայկական պատմական հուշարձանների ճակատագրի մասին պատկերացում տալու համար թվարկեմ հենց թուրքական մամուլի հրապարակումներից որոշ փաստեր.
«Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին վերածվել է աղբանոցի: Իսկ եկեղեցին պահող սյուները և զարդաքանդակ քարերը գյուղացիներն օգտագործում են իրենց տներում կամ ախոռներում»:
«Դիարբեքիրի նահանգի Սուր բնակավայրի 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերածվել է թուրք կանանց համար կրթական կենտրոնի»:
«Չանաքքալեի հայկական եկեղեցին վերածվել է համալսարանի մասնաշենքի»:
«Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի»
«Սվազ նահանգի Հաֆիքի շրջանում գտնվող հայկական եկեղեցին շարունակում է որպես պահեստ օգտագործել»:
«Կեսարիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օգտագործվում է որպես սպորտային դահլիճ»:
Եվ
նման բազում օրինակներ կան: Ինքս իմ աչքով եմ տեսել թե ինչպես էր Անի Մայր տաճարից
կովերի նախիր դուրս գալիս: Իսկ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի մտնելիս, ստիպված էի
սպասել այնքան մինչև ներսում նամազը ավարտվեր `ապա հանել կոշիկներս ու նոր մտնել
«իմ» եկեղեցի` սեփականության իրավունքից զրկված «սեփականատիրոջ» կարգավիճակով:
Ուշագրավ
է, որ վերջին շրջանում հայտնվել են թուրք պաշտոնյաներ, ովքեր ցուցադրաբար
դատապարտում են կրոնական խտրականությունը և իբր ջանքեր գործադրում ախոռի ու աղբանոցի վերածված
հայկական եկեղեցիները, պղծված ու վանդալիզմի զոհ դարձած հուշարձանները փրկելու
համար:Միայն թե «փրկել» ասվածը իրենց ընկալմամբ այլ է: Օրինակ` այսպես.
«Մենք մտածեցինք, որ հայկական եկեղեցու պահպանելու
և ապագա սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է վերականգնել և օգտագործել որպես տարբեր հանդիսությունների սրահ ու գրադարան»,-հայտարարում
է թուրք պաշտոնյան:
Մինչդեռ իրականում փրկված կարելի է համարել այն եկեղեցին,
որտեղ քահանան աղոթք է կարդում, հավատացյալը` մոմ վառում, նորապսակը` օրհնվում,
մանուկը` կնքվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |