Հասարակական08:14, 11 Մայիս 2012
Թուրքիայի ազդեցիկ կուսակցությունների վարկանիշը
«CnnTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող «Pollmark» կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի 26 քաղաքաներում` պարզելու, թե որ քաղաքական ուժին նախապատվություն կտան, եթե հենց հիմա ընտրություններ անցկացվեն Թուրքիայում:
Հարցման ենթարկված 5.150 քաղաքացիների
52.4 տոկոսը պատրաստակամություն է հայտնել իր ձայնը տալ իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), 24.5 տոկոսը` «Ժողովրդահանրապետական
կուսակցությանը» (ԺՀԿ-CHP), 11.4 տոկոսն էլ` «Ազգայնական շարժում» կուսակցությանը
(ԱՇԿ-MHP): Քրդական «Ժողովրդավարություն և խաղաղություն» (ԺԽԿ-BDP) կուսակցության օգտին արտահայտվել է հարցվածների 7.4 տոկոսը:
Ամենաշատ համակրանքի արժանացած
քաղաքական գործիչների շարքում առաջին տեղը 41.7 տոկոս ցուցանիշով զբաղեցրել է
Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գլխավոր ընդդիմադիր ուժի`
ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 7.6 տոկոսով հանգրվանել է
երկրորդ տեղում: Ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին 3.2 տոկոսով եզրափակել է
եռյակը:
Նշենք, որ «Արդարություն և զարգացում»-ը
չափավոր իսլամամետ քաղաքականություն վարող կուսակցություն է: Հիմնադրվել է Էրդողանի
և նրա համախոհների կողմից 2001թվականին:
«Ժողովրդահանրապետական
կուսակցությունը» քեմալիզմի դրույթներով առաջնորդվող ձախակողմյան քաղաքական ուժ է:
Ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ
Աթաթուրքի կողմից 1923 թվականին:
«Ազգայնական շարժում» կուսակցությունն
ազգայանական հայացքներով ընդդիմադիր կուսակցություն է, որը հայտնի է իր ընդգծված
հայատյացությամբ և համարվում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության
քաղաքական թևը: Հիմնադրվել է 1969թ. Ալփարսլան Թյուրքեշի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |