Միջազգային08:35, 17 Մայիս 2012
Եվրոպայի քարտեզ, Ղարաբաղը` Հայաստանի կազմում
Թուրքական «Beyazgazete» (Բեյազգազեթե) լրատվական
կայքում հրապարակվել է վերջին
հազար տարում Եվրոպայի քարտեզի փոփոխությունների մասին պատմող անիմացիոն տեսանյութ: Ուշագրավ է, որ այդ տեսանյութում Լեռնային Ղարաբաղի
տարածքը թուրքական կայքը ներկայացվում է որպես
Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքային միավոր:
Լրատվամիջոցը հակիրճ ներկայացնում էպատմական ակնարկ, ըստ որի, անտիկ շրջանի հունական ու հռոմեական քաղաքակրթություններն ավելի քան 1000 տարի ազդեցիկ լինելուց հետո իրենց տեղը զիջում են քրիստոնեական վարդապետությանը, որը վիթխարի ներգործություն ունեցավ եվրոպական մշակույթի վրա` սկսյալ 4-րդ դարից:
Միջնադարում, սակայն, Եվրոպան լճացում ապրեց: Մինչդեռ Մերձավոր Արևելքում և Ասիա մայրցամաքում զարգացում ապրեցին մի շարք քաղաքակրթություններ, որոնք առաջ անցան եվրոպականից: Վերածննդի դարաշրջանից հետո սկիզբ առած բարեփոխումները աստիճանաբար վերականգնեցին Եվրոպայի գերիշխող դիրքերը տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական տեսանկյունից: Դրանից օգտվելով եվրոպական զարգացած երկրները սկսեցին գաղութատիրական քաղաքականություն վարել այլ տարածաշրջաններում:
20-րդ դարում եվրոպական երկրները ստիպված եղան աշխարհի տնտեսական և ռազմական առաջատարությունը զիջել նոր գերտերությանը` Ամերիկայի Միացյալ Նահնագներին: Այդ ժամանակ արագընթաց աճ արձանագրվեց Ասիական որոշ երկրներում` Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան: Դա ստիպեց եվրոպական երկրներին միավորվել, համախմբել ուժերը և ստեղծել Եվրոպական միություն (Եվրամիություն-ԵՄ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |