Միջազգային12:45, 18 Մայիս 2012
Թուրքերի համագումարի ճգնաժամը Բելգիայում

Թուրքական լրատվամիջոցները դժգոհում են հայկական
սփյուռքի ճնշումներից: Մանսավորապես Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքը
տեղեկացնում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ
Բահչելին մեկնել է Եվրոպա` մասնակցելու Հոլանդիայում և Բելգիայում գումարվելիք
թուրքական ֆեդերացիաների համագումարներին: Ըստ նախատեսվածի` Բահչելին պետք է
ելույթ ունենար մայիսի 20-ին Բելգիայի Նամուր քաղաքում անցկացվելիք համագումարին:
Բայց Նամուրի քաղաքապետարանը վերջին պահին չեղյալ է հայտարարել բացօթյա համաժողով
անցկացնելու թույլտվությունը, որը պետք է կազմակերպվեր Նամուր քաղաքի Expo
ցուցահանդես-վաճառքների համար նախատեսված հրապարակում:
Թուրքական մամուլի պնդմամբ` Նամուրի քաղաքապետարանի այդ վարքագիծը հայկական սփյուռքի գործադրած ճնշումների հետևանք է: «Հայկական սփյուռքը Բելգիայի իշխանությունների վրա ներգործել է «ԱՇԿ» առաջնորդ Դևլեթ Բահչելիի` Հայոց ցեղասպանությունը ժխելու, աջաթևյան ծայրահեղական և գորշ գայլ լինելու մասին քարոզչություններով»,- գրում է «Son dakika» կայքը: Արդյունքում թուրքերը որոշել են իրենց համագումարը կազմակերպել Բելգիայի մեկ այլ քաղաքում:
Հիշեցնենք, որ «ԱՇԿ»-ն իր ազդեցությամբ ու քաղաքական կշռով երկրորդ ընդդիմադիր ուժն է Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |