Միջազգային09:09, 21 Մայիս 2012
Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Մերկելի և Օլանդի հետ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ-ում
կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր
Անգելա Մերկելի հետ: Ինչպես հայտնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը,
Մերկելը Գյուլին հարցրել է.
«Երբ հույները ստանձնեն Եվրամիության
(ԵՄ) նախագահությունը, Անկարան ամբողջապես դադարեցնելո°ւ է հարաբերությունները
ԵՄ-ի հետ, թե° ոչ»:
Ի պատասխան Գյուլն ասել է. «Այդ
ժամանակ Անկարան կդադարեցնի շփումները միայն ԵՄ նախագահության հետ, իսկ
հանձնաժողովների և ԵՄ-ի այլ կառույցների հետ կշարունակի հարաբերվել»:
Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայի
նախագահը հանդիպել է նաև Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Զրույցի
ընթացքում անդրադարձ չի եղել Հայոց ցեղասպանության թեմային:
«Մենք ցանկանում ենք երկու երկրների
հարաբերություններում նոր սպիտակ էջ բացել և ամեն ինչ սկսել նորից»,- ասել է
Աբդուլլահ Գյուլը:
«Ես բնավ մտադրություն չունեմ Թուրքիան
ռեսուրս դարձնել Ֆրանսիայի ներքին քաղաքականության համար»,- ասել է Ֆրանսուա
Օլանդը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |