Հասարակական09:38, 30 Մայիս 2012
Թուրքական սփյուռքը հասնում է 6 միլիոնի
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Արդյունաբերական
պալատի և արտաքին տնտեսական կապերի գործադիր խորհրդի (DEİK) նախագահ Ռոնա Յըրջալը,
ըստ «Haberler» լրատվական կայքի, գումարված ժողովի ժամանակ համեմատական
բնութագրությունէ անցկացրել հայկական և
թուրքական սփյուռքի միջև:
Ռոնա Յըրջալը կարևորել է 6 միլիոնանոց թուրքական սփյուռքին որպես ռազմավարական լուրջ ռեսուրս դիտելու գաղափարը: Անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան կապեր հաստատի արտասահմանաբնակ թուրքերի հետ և մրցունակ ուժ դառնա համաշխարհային հարթակներում: Այս իմաստով որպես լավագույն օրինակ թուրք գործիչը մատնանշել է Հայաստանը:
«Դեպի ծով ելք չունեցող, տնտեսական դժվարություն
ապրող երկիր է, բայց իր սյուռքի շնորհիվ տեսեք թե ինչեր է կարողանում անել: Նույնը
և Իսրայելը»,- ասել է Յըրջալը:
Նա որոշ տվյալներ է հրապարակել թուրքական սփյուռքի մասին, որը հարկ է համարել օգտագործել ի շահ թուրքական պետության: Ըստ այդմ` արտերկրում բնակվող թուրքերը հիմնականում կենտրոնացված են 10 պետություններում: Թուրքիան համարվում է 10-րդ երկիրը Միացյալ Նահանգներ ուսանողներ ուղարկելու թվով: Արտասահմանում այժմ ուսանում է 130.000 թուրք երիտասարդ: Վերջին 10 տարում 3.700 թուրք գործարար 109 երկրներում 25 մլրդ դոլարի ներդրում է կատարել: Համաշխարհային կարևորության ընկերություններում ևս թուրքերի ներկայություն կա. «Microsoft» -ում 350, «Google»-ում 35, «Boeing»-ում 75 թուրք աշխատակիցներ կան, որոնց թիվը, ըստ Յըրջալի, հարկավոր է ավելացնել:
«Եթե թուրքական սփյուռքի թիկունքին չկանգնենք, մեր երկիրը ոչ մի խնդիր չի կարողանա լուծել: Օրինակ` Ֆրանսիայում այդ երկրի քաղաքացի հանդիսացող 500.000 հայ կա: 350-400 հազար էլ` թուրք կա, բայց նրանց մեծ մասը քաղաքացիություն չունի: Թվերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ, բայց տեսեք, թե նրանք քաղաքացիության շնորհիվ ինչեր են կարողանում անել, իսկ մերոնք զրկված են այդ հնարավորությունններից: Կամ Գերմանիայում շուրջ 3 մլն թուրք է բնակվում, բայց նրանց որպես համակարգված սփյուռք գործի դնել չենք կարողացել: Ցավոք, միայն վերջին պահերին ենք փորձում համախմբվել ու ինչ-որ բան անել: Ամերիկայում ամեն տարի ապրիլին հայտնի հայկական հարցն է մեջտեղ գալիս: Արդեն իսկապես ժամանակն է, որ հզորացնենք ու օգտագործենք արտերկրում բնակվող թուրքերի ուժը»,- նշել է Ռոնա Յըրջալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |