Մշակութային08:12, 14 Հունիս 2012
Վաճառվել է Թաշհորոն հայկական եկեղեցու տարածքը

Թուրքական
«Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` Մալաթիայի նահանգապետարանը համանուն
քաղաքի ՏԻՄ-ից գնել է հայկական պատմական Թաշհորոն եկեղեցու զբաղեցրած հողատարծքը:
Նաև նշվում է, որ հիշյալ եկեղեցին այժմ գտնվում է վերանորոգման աշխատանքների
ընթացքի մեջ: Եկեղեցու վերականգնման աշխատանքները, ըստ նախատեսվածի,
կտևեն մինչև 2013թթ.:
Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասում (Հրանտ Դինքի ծննդավայր) գտնվող Թաշհորոն եկեղեցու զբաղեցրած տարածքի վաճառքի գինը կազմել է 20 հազար թուրքական լիրա (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար): Նահանգապետարանը ծրագրել է վերականգնել եկեղեցին և մշակութային նպատակների ծառայեցնել:
Հիշեցնենք, որ հայկական Թաշհորոն եկեղեցին կառուցվել է շուրջ 3 դար առաջ: Ժամանակի ընթացքում ծայրահեղ անբերակարգ վիճակի էր մատնվել. վնասվել էին փայտե գմբեթը, անընթեռնելի էին դարձել եկեղեցու պատերին արված փորագրությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |