Միջազգային13:49, 18 Հունիս 2012
Վալերի Բոյերը վերընտրվել է, թուրքերը մտահոգված են

Ֆրանսիայի
խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել հայամետ գործիչ,
«Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ տկն Վալերիա Բոյերը, ում
թուրքական մամուլն անվանում է «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող
բանաձևի ճարտարապետ»:
«HaberTurk» լրատվական կայքի տեղեկացմամբ` Բոյերը, ստանալով քվեների 50.65 տոկոսը, անցել է խորհրդարան: Նրա հեղինակած ցեղասպանության ժխտումը քրեական հանցանք համարող օրինագիծը 2012-ի հունվարին ընդունվել էր Սենատի կողմից: Բայց կարճ ժամանակ անց երկրի սահմանադրական խորհուրդը չեղյալ էր հայտարարել սենատի ընդունած որոշումը` պատճառաբանելով, որ դա հակասում է սահմանադրության 33-րդ հոդվածին:
Նուն աղբյուրի համաձայն` Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութուններում պարտություն են կրել թուրքամետ գործունեությամբ աչքի ընկնող պատգամավորության 2 թեկնածու, որը մտահոգել է ֆրանսիայի թուրքական համայնքին: Ձախողված այդ թեկնածուներից մեկը եղել է Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |