Քաղաքական06:45, 27 Հունիս 2012
Աբդուլլահ Գյուլը խուսափեց ուղիղ պատասխանից
«Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության` Ստամբուլում կազմակերպված 20-ամյա հոբելյանական գագաթաժողովից հետո, որի ժամանակ նախագահող երկրի լիազորությունները Սերբիայից փոխանցվեցին Թուրքիային, տեղի ունեցավ Սերբիայի և Թուրքիայի նախագահներ Տոմիսլավ Նիկոլիչի և Աբդուլլահ Գյուլի համատեղ մամուլի ասուլիսը:
Ներկա գտնվելով հիշյալ ասուլիսին` հարցուպատասխանի ժամանակ երկար համառելուց հետո ինձ հաջողվեց ձայնի իրավունք ստանալ հարց ուղղելու համար: Թեև 2-րդ շարքում է նստած ու անմիջապես Գյուլի դիմացն էի, բայց ինձ միկրոֆոն չէին փոխանցում հարց հնչեցնելու համար: Տպավորություն էր, թե Հայաստանը ներկայացնողին միտումնավոր ձայն չեն տալիս: Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահին ուղղված հարցս հնչեցրեցի.
- Պարոն նախագահ, և Հայաստանը, և Թուրքիան «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրներ են: Ըստ Ձեզ` Թուրքիայի կողմից փակ սահմանների պարագայում ինչպե՞ս կարող է լինել տնտեսական համագործակցություն և զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև:
Հնչեց պատասխան, առանց «սահման» և «փակ» բառերի ու ակնհայտ խուսափողական բովանդակությամբ:
- ՍԾՏՀ-ն հիմնվել է որպես տնտեսական համագործակցությանը միտված կառույց և ընդլայնել է իր ընդգրկման ծավալները: Կազմակերպության մեջ ներառված են ոչ միայն սևծովյան երկրները: Թուրքիայի բարի ցանկության շրջանակներում Հայաստանը հրավիրվել է անդամակցելու «ՍԾՏՀ»-ին:
Ցավոք, այսօր տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում որոշ խնդիրներ կան, տարաձայնություններ կան: Զբաղված ենք այդ բոլոր հարցերը լուծելով: Ինչքան հաջողվի տարածաշրջանում առկա տարաձայնությունները վերացնել, և ապահովել վստահության մթնոլորտ, այդքան էլ հնարավոր կդառնան տնտեսական համագործակցությունը և առևտուրը: Այդ խնդիրները լուծելու և դրանցից ազատվելու համար բոլորիս աշխատանքի հիմնական նպատակաուղղվվածությունն է գնահատել տարածաշրջանի տնտեսական ներուժը և տարածաշրջանում համագործակցության, փոխադարձ ներդրումների, առևտրի, երկաթուղային ու ցամաքային ճանապարհների ցանց ստեղծել: Սա է նպատակը,- եզրափակեց Գյուլը:
Այնուհետև ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկը (տարեց մարդ) ոտքի կանգնեց և հայտարարեց, որ հարց է ուզում տալ Սերբիայի նախագահին: Մինչև այդ լրագրողների հարցերը հիմնականում ուղղված էին Գյուլին և վերջինս կոչ էր անում հարց տալ նաև իր գործընկերոջը: Ադրբեջանի պատվիրակն առանց ներկայանալու սկսեց շարադրել իր հարցը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Իր այդ հարցի համար Ադրբեջանցի պատվիրակն արժանացավ Սերբիայի նախագահի դիտողությանը: Վերջինս ուղղակի սաստող տոնով արձագանքեց:
- Ես կարծում եմ, որ դուք այդ հարցն այլ մարդու պետք է տայիք: Տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավունքի նորմեր կան և նմանատիպ հարցերը պետք է կարգավորել հենց այդ միջազգային իրավական նորմերով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |