Միջազգային09:31, 09 Հուլիս 2012
Ֆրանսուա Օլադն ու Ցեղասպանության բանաձևը

Թուրքական «Զաման» (Zaman) առցանց օրաթերթը,
վկայակոչելով ֆրանսիական լրատվական գործակալությունը, տեղեկացնում է, որ նախագահ
Ֆրանսուա Օլանդը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող
օրինագիծը խորհրդարանի օրակարգ բերելու գործին:
Այդ մասին նա հայտնել է ֆրանսահայ միությունները համակարգող հանձնաժողովի անդամների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հայտնի է դարձել, որ մինչև հուլիս ամսվա վերջ այդ նոր օրինագծի նախապատրաստման նպատակով Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունենալու ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ կայացած Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Լորան Ֆաբիուսն ասել էր, թե Սահմանադրական դատարանի մերժած օրիանգիծն անհնար է, որ նորից հայտնվի օրակարգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |