Գիտակրթական12:59, 03 Օգոստոս 2012
Հունական դասագրքերում թուրքերը ներկայացվում են բարբարոսներ
Հունաստանի կրթության և կրոնական հարցերով նախարար
Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ հանրակրթական
դպրոցների 6-րդ դասարանի պատմության դասագիրքը փոփոխության չի ենթարկվելու:
Արևմտյան Թրակիայի թուրքերի ազգային փոքրամասնության խորհուրդը նամակ էր ուղարկել Հունաստանի կրթության նախարարությանը, որտեղ անհանգստություն էր հայտնել, պատմության դասագրքում թուրքերին բարբարոս և թշնամի ներկայացնելու կապակցությամբ` առաջարկում դասագրքից հանել այդ հատվածները: Թուրքերի մտահոգությունը հարուցել է դասագրքի հատկապես հետևյալ հատվածը. «Թուրքերը մտան Իզմիր: Կրակի տվեցին հայերի և հույների թաղամասերը: Մետրոպոլիտ Հրիսոստոմոսին մահմեդական ամբոխին հանձնեցին ու սպանեցին: Կազմակերպվեց քրիստոնյաների կողոպուտ ու ջարդ: Այդ տարածքում հունական դարավոր ներկայությունը դրամատիկ ավարտ ունեցավ»:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` հույն նախարարը, նշել է, որ այդ նամակը լուրջ չեն ընդունում, քանի որ դասագիրքը պատրաստվել է պատմաբանների կողմից և արտացոլում է միմիայն ճշմարտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |