Միջազգային08:46, 16 Օգոստոս 2012
ԱՍԱԼԱ-ի կողմից ոչնչացված թուրք դիվանագետին նվիրված հուշարձան

Թուրքական «Հյուրիիյեթ» (Hurriyet) օրաթերթի
տեղեկացմամբ` ի պատասխան Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին հայերի
նախապատրաստությանը, Կանադայի մայրաքաղաքում կանգնեցնելու են հուշարձան` ի հիշատակ
30 տարի առաջ «ԱՍԱԼԱ»-ի վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետ,
դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալթըքաթի: Ուշագրավ է, որ այդ հուշարձանի
կառուցման ծրագիրը մեկ տարի շարունակ գաղտնի է պահվել: Աղբյուրի պարզաբանմամբ`
թուրքերը մտավախություն են ունեցել, թե հայկական լոբբին կարող է խափանել ծրագիրը`
իմանալով այդ մասին: Օտտավայում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները դեռևս
անցած տարի են կանադական իշխանությունների հետ հստակեցրել քաղաքում նմանատիպ արձան
կանգնեցնելու ընթացակարգը:
Հուշարձանի հեղինակներից Նեջմեթթին Յաղջըն նկատել է տալիս, որ արտերկրում հայերի հակաթուրքական տասնյակ քարե կոթողների դիմաց դա առաջին պատասխան արձանը կլինի թուրքերի կողմից: Հուշարձանը պատրաստվել է Թուրքիայում, ապա մաս-մաս տեղափոխվել Կանադա: Ֆինանսական հովանավորությունն իրականացրել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը: Հուշարձանն ունի 6մ տրամագիծ և 3մ բարձրություն, պատրաստված է փայտից և պողպատից: Մինչև ընթացիկ շաբաթավերջ նախատեսված է ավարտին հասցնել մոնտաժման աշխատանքները, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |