Մշակութային09:06, 25 Օգոստոս 2012
Փլվել է Սասունի հայկական եղեղեցու առաստաղը

Թուրքական «CNNTurk» լրատվական ծառայության
տեղեկացմամբ` Բաթման նահանգի Սասուն շրջանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին
եկեղեցին ավերվել է. եկեղեցու ճակատամասը և առաստաղը զգալիորեն վնասվել է, մի մասն
էլ` փլուզվել:
Այս մասին հայտնող թուրքական լրատվամիջոցները նշում են, որ«Սասունի հայերի միություն»-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում, մեղադրական հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն:
Միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, որ եկեղեցու շինությունը վնասվել է անհայտ անձանց կողմից: Դեռ հուլիսի 29-ին էր, երբ թուրքահայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել և նշում էին եկեղեցու օրը: Դրանից օրեր անց հովիվներից լուր են բերում, թե եկեղեցու շենքը վնասվել է: «Սասունի հայերի միություն»-ը թուրք իրավապահներից պահանջում են հայտնաբերել հանցագործներին և հսկողության տակ առնել պատմական եկեղեցու տարածքն ու շինությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |