Հասարակական12:29, 01 Սեպտեմբեր 2012
Թուրքական մամուլը և Ադրբեջանի սարքովի հերոսը
Հունգարիայի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանական իշխանություններին արտահանձնված Ռամիլ Սաֆարովի մասին թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան: Դրանք առայժմ առավելապես լրատվական բնույթի են` արձանագրելով փաստերն ու իրադարձությունների հաջորդականությունը. Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի հանցագործությունը, ցմահ ազատազրկումը, արտահանձնումը, Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալը, պաշտոնական Երևանի արձագանքը, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը և այլն:
Այդուհանդերձ, թուրքական մամուլում կարելի է նկատել հիշյալ թեմայի լուսաբանման նրբերանգներ, որոնք ցույց են տալիս ադրբեջանական քարոզչությանն աջակցելու միտում: Այսպես`
1. Հրապարակված նյութերի լիդերում (առաջնորդող հատված), կամ background-ներում կարծես թե ընդհանուր համաձայնության եկած պայմանավորվածությամբ թուրքական բոլոր լրատվամիջոցները Սաֆարովին նշում են որպես հայ զինվորականին կացնով սպանած ադրբեջանցի սպա: Ոչ մի տեղ չեք հանդիպի §հայ սպային քնած ժամանակ սպանած Սաֆարով¦ արտահայտությանը: Շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների այս մարտավարությունը չի կարելի պատահականություն համարել: Այստեղ կա հստակ դիտավորություն. նպատակ է դրվել խնամքով թաքցնել ադրբեջանցի սպայի արարքի նենգությունը և վախկոտությունը, քանի որ դա հերոսին վայել չէր լինի, իսկ Սաֆարովին պետք է հերոսացնել:2. Բաց թողնելով քնած ժամանակ հայ զինվորականին կացնահարելու շատ էական հանգամանքը, թուրքական մամուլը փոխարենը ջանասիրաբար ընդգծում է Սաֆարովի պատճառաբանությունը, թե ինչու է սպանել հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Իբր Սաֆարովը պաշտպանել է ադրբեջանական անարգված դրոշի պատիվը: Այս միտքը կարմիր թելի նման անցնում է թուրքական հրապարակումների տեքստերում ու ենթատեքստերում: Համառ հետևողականությամբ լսարանի համար կերտվում է սեփական ազգի դրոշը հերոսաբար պաշտպանած զինվորականի կերպար, այլ ոչ թե դավադրաբար ննջարան ներխուժած և քնած հակառակորդին գազանաբար սպանած մարդ:
3. Թուրքական մամուլում օրինակելի գործողությանը համարժեք վերաբերմունքով է հիշատակում Հունգարիային Ադրբեջանի վճարած 3մլրդ դոլարի պարագան: Թուրքական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես ադրբեջանական պետության այդչափ մեծ հոգատար քայլ իր ընդամենը մի զինվորի համար: Մարդասպան հանցագործին ներում շնորհող, հերոսի դափնի տվող և հայատյացությունը խորացնող ադրբեջանական պետության պահվածքը թուրքական մամուլում վերաիմաստավորվում է որպես իր զինվորականի համար ոչինչ չխնայող պետության կերպար:
4. Մյուս սաֆարովյան դետալը, որ պարտադիր տեղ է գտնում թուրքական լրատվամիջոցներում, դա ադրբեջանցի սպայի` Թուրքիայում ստացած մարտական մկրտությունն է: Նա սովորել է Իզմիրի Մալթեփե ռազմական լիցեյում, ապա ուսումը շարունակել Անկարայի զինվորական դպրոցում և ստաժավորվել Թուրքիայի ցամաքային ուժերում: Ի դեպ, հունգարական բանտից դուրս գալուց հետո Ռամիլ Սաֆարովը թուրքական <Անադոլու> (Anadolu) լրատվական գործակալությանն ասել է. <Գիտեմ, որ Թուրքիան առաջին իսկ օրվանից հետաքրքվել է իմ հետ տեղի ունեցած դեպքով: Բարևներս թուրք ժողովրդին>:
Ելնելով վերոթվարկյալից` ակնհայտ է, որ թուրքական լրատվամեքենան ծառայում է Սաֆարովին հերոս սարքելու ադրբեջանական քարոզչության օգտին:
Մխիթար Նազարյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |