Տարածաշրջան08:18, 04 Սեպտեմբեր 2012
Թուրք սյունակագիր. Ադրբեջանում զանգվածային խելագարություն է տիրում
Թուրքական
«Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը երեկվա իր
հոդվածում անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան
Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան վերադառնալուն և «հերոս» հռչակվելուն, գրում է.
«Սաֆարովը 2004 թվականին ՆԱՏՕ-ի մի
ուսումնական ծրագրի ժամանակ կացինը վերցեց ձեռքը և սպանեց քնած հայ սպային: Սարսափելի գազանություն:
Հունգարական դատարանում Սաֆարովը հայտարարեց, թե «ադրբեջանական դրոշը անարգելու
համար» է սպանել հայ սպային, սակայն հետագայում ապացուցվում է, որ սպանությունից
առաջ հայ և ադրբեջանցի սպաների միջև ոչ
վեճ, ոչ շփում չի եղել»:
Իր հոդվածում Ջենգիզը, դատապարտում է Սաֆարովին հերոսացնելու փաստը և այն որակում է որպես զանգվածային խելագարություն:
Սյունակագիրը հայ սպայի սպանությունը բնութագրելով, որպես տիպիկ ատելության հողի վրա
կատարված հանցագործություն, գրում է, -«Հունգարիան Սաֆարովին ցմահ պատժի
դատապարտեց: Ադրբեջանը, խոստանալով, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը հայրենիքում,
պահանջում է հետ վերադարձնել Սաֆարովին: Հունգարիան էլ վերադարձնում է: Սակայն
ի՞նչ պատիժ : Սաֆարովին հայրենիքում դիմավորում են որպես ազգային հերոսի,
միանգամից ներում շնորհում, տուն ու չստացած աշխատավարձները տալիս: Իսկ իբր «ադրբեջանական
դրոշը անարգելու համար» հայ սպային սպանելը Ադրբեջանում հերոսապատում է դառնում:
Եթե սա զանգվածային խելագարություն չէ, ուրեմն ի՞նչ է: Հիմա այս զանգվածային
խելագարության պատճառով, ամբողջ Կովկասը նորից ցնցվում է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը`
գնալով խորանում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |