Տարածաշրջան08:28, 10 Սեպտեմբեր 2012
Էրդողանի վարկանիշը անկում է ապրել 9.5 տոկոսով

«CNNTurk»
լրատվականի տեղեկացմամբ` հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող
«Konsensus» ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում: Սոցհարցման
ենթարկվել է 18 տարեկանից բարձր 1500 քաղաքացի երկրի բոլոր նահանգներից: Հարցին,
թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը, քաղաքցիների 32.3 տոկոսը պատասխանել
է` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իսկ 31.8 տոկոսի կարծիքով` հանրապետության նախագահի
պաշտոնում վերընտրվելու է գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երրորդ տեղում հայտնվել
է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետակ» կուսակցության (ԺՀԿ-CHP)
առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է (18.7 %): Նրան հաջորդում է «Ազգայնական շարժում»
կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին:
Վարչապետ Էրդողանն իր հիմնական մրցակից Աբդուլլահ Գյուլի համեմատ վարկանիշային զգալի անկում է արձանագրել: Այսպես` ընթացիկ տարվա հունիս ամսին անցկացված սոցհարցման ժամանակ 41.8 տոկոսն էր հավանական համարում Էրդողանի ընտրությունը նախագահի պաշտոնում, իսկ այժմ` 32.3 %-ը: Էրդողանի այս 9.5 տոկոսանոց անկման դիմաց Գյուլն ունի 11 տոկոսանոց աճ, քանի որ 2 ամիս առաջ քաղաքացիների ընդամենը 21.8 տոկոսն էր համոզված, որ նա կվերընտրվի նախագահ, իսկ հիմա արդեն այդպես կարծում է 31.8 տոկոսը:
Թուրքիայի քաղաքացիներին հարցեր են ուղղվել նաև Սիրիայի
թեմայով: Այն հարցին, թե արդյոք դուք պաշտպանում եք Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը
Սիրիայի հարցում, հարցվածների 61.5 տոկոսը պատասխանել է ` ոչ: Իսկ 79.9 տոկոսն
ընդհանրապես դեմ է արտահայտվել, որ Թուրքիան ռազմական միջամտություն ցուցաբերի
Սիրիայի հարցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |