Տնտեսական09:51, 10 Սեպտեմբեր 2012
Թուրք պաշտոնյա. Ալիջանի սահմանը պետք է բացվի

Վանի
նահանգի առևտրաարդյունաբերական պալատի (VATSO) գործադիր խորհրդի նախագահ Միրզա
Նադիրօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Աղթամար
կղզի ժամանածների մեջ քիչ են հայաստանցիները: Նա նաև նշել է, որ իրենք կարևորում
են կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող ամենամյա պատարագը, բայց իրենց ավելի շատ
հետաքրքրում է հարցի տնտեսական կողմը:
«Տարվող աշխատանքները բավարա°ր են, իհարկե ոչ: Ալիջանի սահմանադուռը պետք է անպայման բացվի: Եթե այդ սահմանը բացվի, 2 ժամում կկարողանանք Վանից հասնել Հայաստան: Օրինակ եթե 2.000 մարդ գա այստեղ ու ամեն մեկը 1000 դոլար ծախսի, ապա նահանգի տնտեսություն կներմուծվի 2մլն դոլար: Դա էլ կվերակենդանացնի մեր տնտեսությունը»,- ասել է Միրզա Նադիրօղլուն:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 9-ին մատուցվել է պատարագ: Թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: Եկեղեցին կառուցվել է հայոց թագավոր Գագիկ Արծրունու պատվերով 915-921թթ։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |