Հասարակական09:29, 19 Սեպտեմբեր 2012
Հայոց պահանջատիրության դեմ առաջին թուրքական հուշարձանը արտերկրում
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնել է Կանադա` մասնակցելու 30 տարի
առաջ «ASALA»-ի վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետ, դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալթըքաթի
հուշարձանի բացման արարողությանը:
Նշվում է, որ դրա կառուցման ծրագիրը շուրջ 1 տարի գաղտնի է պահվել հայերից: Թուրքերը մտավախություն են ունեցել, որ հայկական լոբբիստական ուժերը կարող են տապալել հուշարձանի կառուցման ծրագիրը: Գործընթացին լայն աջակցություն է ցուցաբերել Թուրքիան: Այնտեղ է պատրաստվել հուշարձանը և մաս-մաս տեղափոխել Կանադա գաղտագողի և ծածուկ: Հուշարձանի ճարտարապետ Նեջմեթթին Յաղջըն ընդգծել է, որ արտերկրում հայերի հակաթուրքական տասնյակ քարե կոթողների դիմաց դա առաջին պատասխան արձանը կլինի թուրքերի կողմից:
Հուշարձանի բացումը կատարելուց հետո Դավութօղլուն հանդիպում է ունենալու Կանադայի իր պաշտոնակցի հետ և քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգամցան հեռանկարը:
Հիշեցնենք, որ «ASALA»-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում «ԱՍԱԼԱ»-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին «ԱՍԱԼԱ»-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |