Միջազգային09:42, 16 Հոկտեմբեր 2012
ԱՄՆ հայ դատի գրասենյակը չի աջակցելու ոչ Օբամային ոչ Ռոմնիին

ԱՄՆ Հայ
դատի գրասենյակը գրավոր (ԱՀԴԳ) հայտարարություն է տարածել այն մասին, որ նոյեմբերի
6-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում պաշտոնապես չի աջակցելու ոչ
գործող նախագահ Բարաք Օբամային, ոչ էլ հանրապետական Միթ Ռոմնիին:
Ամերիկայի
հայ դատի գրասենյակի նախագահ Քեն խաչիկյանը հայտարարությանմեջ նշում է, որ չնայած
Կոնգրեսում գրանցված նշանակալից առաջընթացին, ԱՄՆ կառավարությունը,
լրատվամիջոցները և քաղաքացիական հանրությունը, ցավոք, դեռևս շարունակում են
ծառայել Անկարայի և Բաքվի շահերին:
«Այն
դեպքում, երբ մենք բաց ենք երկու ընկերությունների հետ կառուցողական
համագործակցութան համար, ԱՀԴԳ-ն չի նախատեսում հանդես գալ այս կամ այն թեկնածուի
օգտին»,- ասված է հայտարարության մեջ:
Նաև նշվում
է, որ ԱՀԴԳ-ն շարունակելու է համագործակցությունը Սպիտակ տան, Պետդեպարտամենտի,
ազգային անվտանգության խորհրդիև այլ կառուցների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |