Տարածաշրջան07:17, 01 Նոյեմբեր 2012
Թուրքիայի էներգետիկայի նախարարը դժգոհել է հայկական ատոմակայանից

Թուրքիայի էներգիտակայի և բնական պաշարների նախարար
Թաներ Յըլդըզը պատասխանել է լրագրողների հարցին: Հարցուպատասխանի ժամանակ նախարարը
նշել է, որ հարկ եղած դեպքում Թուրքիան պատրաստ է իր հնարավորության չափով,
էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիա:
Թաներ Յըլդըզն առիթը բաց չի թողել հերթական անգամ դժգոհելու Մեծամորի հայկական ատոմակայանից: Նա մտահոգություն է հայտնել, որ Իգդիրից 16կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է ևս 10 տարով: Թուրք նախարարը լրագրողներին հայտնել է, որ իրենք միջազգային ասպարեզում բարձր մակարդակով նախաձեռնություններ են կյանքի կոչելու հայկական ատոմակայանը փակել տալու համար:
Հիշեցնենք, որ թուրքական կառավարությունը ծրագրել է կառուցել 3 ատոմակայան: Հայտնի է դարձել, որ առաջին ատոմակայանը կառուցելու են Մերսինում ռուսների հետ համատեղ, երկրորդը` Սինոպում ճապոնացիների հետ համատեղ, իսկ երրորդի կառուցման շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի, Չինաստանի և Կանադայի հետ: Իսկ Մեծամորի ատոմակայանում պարբերակաբր կատարվում են անվտանգության ապահովման միջոցառումներ, որոնք իրականցվում են Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական աջակցությամբ: Մասնագետների գնահատմամբ` հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը բավականին բարձր է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |