Հասարակական09:18, 10 Դեկտեմբեր 2012
Փաշա Ալիհանը չարախոսել է հայերի մասին
Մեսխեթցի թուրքերի իրավունքների պաշտպանության
կենտրոնի նախագահ Փաշա Ալիհանը հրավիրել է մամուլի ասուլիս և բարձրաձայնել
մեսխեթցի թուրքերի իրավունքների ոտնահարման մասին: Նա լրագրողներին հայտնել է, որ տասնյակ
հազարավոր մեսխեթցի թուրքեր ապրում են օտարության մեջ և ցանկանում են վերադառնալ
ու վերահաստատվել Թուրքիայում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, նրանք օրեր առաջ հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ և ներկայացրել իրենց մտահոգությունները:
«Մենք նրան ասացինք` օգնության ձեռք մեկնեցիք Պաղեստինին ու Սոմալիին, մեզ էլ ձեռք մեկնեք էլի: Մեր միակ մեղքն այն է, որ թուրք ենք: Մենք ուզում ենք Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, ապրել և աշխատել այնտեղ»,- պատմել է Ալիհանը:
Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայերի մասին չարախոսելու առիթը բաց չի թողել` ասելով.
«Մի հայի քթից, որ արյուն է գալիս, ամբողջ աշխարհը
ոտքի է կանգնում: 1915թ. դեպքերը բնութագրում են որպես ցեղասպանություն: Նրանք
անարդարության պարագայում արդար են դուրս գալիս, իսկ մենք, որ արդար ենք, անարդար
դրության մեջ ենք ընկել»,- հայերի մասին չարախոսել է Փաշա Ալիհանը:
Հիշեցնենք, որ 1944-ին խորհրդային իշխանությունների որոշմամբ` Վրաստանի` Թուրքիային սահմանակից մի քանի շրջաններից մեսխեթցի թուրքերը արտաքսվել են Կենտրոնական Ասիա, քանի որ նրանք համարվում էին գերմանացի ֆաշիստներին համակրող և թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցող կասկածելի տարր: Մոտավոր տվյալներով` այժմ աշխարհում հաշվվում է շուրջ 300 հազար թուրք-մեսխեթցի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |