Մշակութային08:17, 19 Դեկտեմբեր 2012
Թուրքական թատերգության հիմքը դրել են Մխիթարյան հայրերը
Հայ գրող, գիտնական Երվանդ Բարեթ Մանուկը հրատարակել է «Սուբ Ղազարի բեմն Արևելքի ու
Արևմուտքի միջև» հետազոտական աշխատությունը, որտեղ լույս է սփռում թուրքական թատերգության ակունքների վրա: Գրքում
մատնանշվում է հայերի առանցքային դերը թուրքերեն լեզվով թատերական ներկայացումների պատմության մեջ:
Երվանդ Բարեթ Մանուկ ծնվել է Ստամբուլում 1958-ին: Բարձրագույն կրթությունը ստացել է Վենետիկի «Ca`Foscari» համալսարանի արևելյան լեզուների և գրականանության ֆակուլտետում: Այնուհետև բնակության է տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ էլ ապրում է մինչև օրս:
«Dogan haber» լրատվական գործակալության տեղեկացմամբ` իր գրքում Երվանդ Բարեթ Մանուկը ներկայացրել է փաստեր, համաձայն որոնց, թուրքերեն լեզվով առաջին պիեսը գրվել և բեմադրվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության անդամների կողմից: Նրանց զգալի մասը արտագաղթել էր18-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից: Մխիթարյան վանականները հայատառ թուրքերենով գրել են երկու տասնյակից ավել պիեսներ, որոնք մինչև օրս պահպանվել են արխիվում:
Հայ գրողի այս բացահայտումը լրջորեն հարցականի տակ է առել թուրք գրականության պատմության որոշ հատվածներ: Այն դեպքում երբ, հայերը թուրքերեն լեզվով թատերական ներկայացումներ են բեմադրել դեռևս 18-րդ դարում, թուրք գրականագետները փորձել են դասագրքային ճշմարտություն դարձնել այն, թե իբր թուրքերեն լեզվով առաջին թետարական ներկայացումը եղել է Շինայի գրած «Բանաստեղծի ամուսնությունը», որի առաջին բեմադրությունը եղել մոտ մեկ դար հետո` 1860-ին:
Երվանդ Բարեթ Մանուկի աշխատությունը հրատարակվել է թուրքական BGST հրատարակչատան և «Անատոլիայի մշակույթ» կազմակերպության համագործակցության արդյունքում: Գրքի շնորհանդես-վաճառքը կազմակերպվել է Ստամբուլի Բողազիչի համալսարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |