Գիտակրթական08:37, 20 Դեկտեմբեր 2012
Թուրք նախարարը` հայկական վարժարանի հյուր
Թուրքիայի կրթության
նախարար Օմեր Դինչերը հայտարար էլ որ այսուհետև Թուրքիայի կրթօջախներում սովորողները,
ըստ իրենց հետաքրքրությունների և ունակությունների, կարող են մասնակցել կրոնի
մասին դասընթացների: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
«Արդեն դպրոցներում աշակերտները կարող են ազատորեն կրթություն ստանալ իրենց դավանանքի մասին: Մենք ջանք չենք խնայում աշակերտներին իրենց կրոնի մասին լավագույնս տեղեկանալու համար»,- նշել է նախարար Դինչերը:
Կրթության նախարարը այցելել է Փանգալթի մասնավոր հայկական նախակրթարան, միջնակարգ դպրոց և ուսումնարան: Այստեղ հնչեցրած իր ճառում թուրք նախարարը նշել է, թե իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հանրության մեջ խաղաղ մթնոլորտ և միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունք տիրի: Նախարարի ելույթից հետո մեկնարկվել է դպրոցի կողմից կազմակերպված «Լեզուների եղբայրություն» ծրագիրը, որի ընթացքում դպրոցի երգչախումբը հայերեն և թուրքերեն լեզուներով երգեր է կատարել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |