Միջազգային09:43, 21 Դեկտեմբեր 2012
Հոլանդիայի խորհրդարանում` թուրքամետ քվեարկություն

Ինպես հայտնում է CNNTurk»
լրատվական ծառայությունը, Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Թուրքիային
հակաօդային պաշտպանության «Patriot» զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու մասին
կառավարության որոշումը: ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմատեխնիկական աջակցության այդ
ծրագրին կողմ են քվեարկել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը:
Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին կառավարության որոշմանը հավանություն տալու համար և ընդգծել, որ «Patriot» համակարգերը Թուրքիա են ուղարկվելու թուրք ժողովրդին ու պետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Աղբյուրի համաձայն` նախատեսված է, որ 2013-ի հունվարի 2-րդ կեսին Թուրքիան կստանա 2 «Patriot» համակարգ: Հոլանդիան Թուրքիա է ուղարկելու նաև 360 հոգուց բաղկացած զինվորական անձնակազմ:
Հիշեցնենք, որ Գերմանիան ևս թուրքական զինուժին տրամադրելու է նման զենիթահրթիռային համակարգ 2013-ի հունվարին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |