Տարածաշրջան09:34, 22 Հունվար 2013
Թուրքիան Հոլանդիայից ստացավ զենիթահրթիռային համակարգեր

ՆԱՏՕ-ի աջակցության շրջանակներում Հոլանդիայի
կողմից Թուրքիային տրամադրված հակաօդային պաշտպանության (Patriot) զենիթահրթիռային
համակարգերն արդեն Թուրքիայում են: Սկսվել են 60 բեռնախուց զինտեխնիկայով բեռնված
նավի դատարկման աշխատանքները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անատոլիա» (Anadolu) լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` հակաօդային պաշտպանության այդ համակարգերը տեղակայվելու են Ադանայի տարածքում` թուրք-սիրիական սահմանից 100կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցության շրջանակներում թուրքական զինուժին «Patriot» համակարգերով տրամադրելու գաղափարին հավանություն են տվել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Հոլանդիայի իշխանությունները: Գերմանայից ուղարկված «Patriot»-ները տեղակայվում են Քահրամանմարաշում (Մարաշ), իսկ ԱՄՆ-ից ուղարկվելիք «Patriot»-ները ծրագրված է տեղակայել Գազիայնթափում (Այնթափ): Հիշյալ տեխնիկայի առաքումն ու տեղակայումը բացատրվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային Սիրիայի օդային հարձակման վտանգից ապահովագրելու հանգամանքով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |