Հասարակական12:38, 22 Հունվար 2013
Կարապետ Բալըքչը. Ապրիլի 24-ն էր, պետք է այդ օրը հայ մեռներ
Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթի թղթակիցը զրուցել է 2011թ ապրիլի 24-ին սպանված թուրքական բանակի ժամկետային զինծառայող ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըի ծնողների հետ: Նրանք նշել են, որ իրենց որդու մահը դժբախտ պատահարի հետևանք չէր: Իսկ սպանության համար ընտրված ապրիլի
24-ը ևս պատահականություն լինել չէր կարող: Մայրը պատմել է, որ դատավարության ընթացում մի քանի վկա իրենց ցուցմունքներում նախ նշել են, որ Սևակի մահը դժբախտ պատահար չէ,
ապա փոխել են իրենց տված ցուցմունքները,
քանի, որ նրանց վախեցրել են: Իսկ Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն մասնավորապես նշել է.
«Հաստատ դա դժբախտ պատահար չէր: Դա ապրիլի
24-ն էր, զատիկի օրն էր: Այդ օրն անհրաժեշտ էր, որ մի հայ մեռներ: Սրան ես ամբողջ սրտով հավատում եմ: Հնարավոր է,
որ անձամբ հենց Սևակի մահը պատվիրված էր: Հնարավոր է, որ մարդասպանին ուղղակի ասել էին`
«այսօր մի հայ սպանիր» : Այս առումով Սևակը հարմար թեկնածու էր:»,-պատմում է հայրը:
Լրագրողի «վերջին օրերին հայերի վրա հաճախ են հարձակումներ լինում, հատկապես Սամաթիայում , դա ձեզ չի՞ անհանգստացնում» հարցին ի պատասխան Սևակի մայրն ասել է. «Իհարկե դա տագնապեցնող է, երբ տեսնում ենք,
որ այլատյացությունը նոր թափ է առնում: Մեզ ասացին «կամ սիրեք, կամ լքեք»:
Մենք սիրեցինք և հիմա մեռնում ենք: Ամենաշատը մեր երիտասարդների համար ենք վախենում»:
Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիական զորամասում 2011-ի ապրիլի 24-ին պոլսահայ
Սևակ Շահինին հրազենից արձակված կրակոցով սպանել էր ծառայակից Քվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն` սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար արձակված կրակոցից: Սևակի սպանության գործով հերթական դատալսումը տեղի կունենա հունվարի 25-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |