Միջազգային12:50, 30 Հունվար 2013
Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշակոթողը` զգացմունքային, ազդեցիկ նախագիծ

ԱՄՆ Կալիֆորիա նահանգի Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության հուշակոթող կկառուցվի:
Հուշարձանի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեն գովանաբել է նրա կողմից ներկայացված նախագիծը` անվանելով այն «զգացմունքային, ազդեցիկ նախագիծ», որն էլ ոգեշնչելու է գալիք սերնդին:
Մենարդի
դիզայնի նախագծի առանձնահատկությունը կայանում է հետևյալում. քարե ավազանում կանգնեցված
է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի
կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից
յուրաքանչյուրի կյանքը:
Մեկ տարվա
ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազանը և այդ թիվը խորհրդանշում է 1915թ
մինչև 1918 թ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը:
Այս մասին տեղեկացնում է «Los Angeles Times» պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |