Գիտակրթական14:11, 07 Փետրվար 2013
Թուրք պրոֆեսոր. Հայերը շատ լավ մարդիկ են

Արդահանի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռամազան
Քորքմազը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն
ապահովելու համար կարիք կա ջանքերի միասնականության: Նա նշել է, որ համատեղ
ներդրվող ջանքերը կարող են արտահայտվել «Կովկասի համալսարանների միության» ապագա
նախագծերում:
«Կովկասի համալսարանների միություն»-ը ստեղծվել է Արդահանի համալսարանի նախաձեռնությամբ 2009 թվականին: Ստեղծման պահին 7 ԲՈՒՀ-երից բաղկացած միությունն այսօր արդեն ունի 42 անդամ-համալսարան 8 երկրներից:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` ռեկտորը հույս է հայտնել, որ առաջիկայում կլուծվեն Հայստանի հետ կապված բոլոր խնդիրները և հարևան այդ երկրի համալսարաններին ևս հրավիրել կկարողանան:
Թուրք պրոֆեսորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում հատուկ կարևորություն է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն: Նա դրական է արտահայտվել հայերի մասին` մասնավորապես ասելով.
«Հայերը մեր եղբայրներն են: Մենք 800 տարի շարունակ միասին ենք ապրել: Մեծ բարեկամություն էինք հաստատել: Դա կարող ենք նորից վերականգնել: Քենով ու թշնամությամբ ոչնչի չենք հասնի: Հայերը շատ լավ մարդիկ են: Օսմանցիները նրանց «հավատարիմներ» էին անվանում: Հայերն իրենց ազդեցիկ ներկայությունն ունեին Օսմանյան կայսրության արտաքին գործերում, տնտեսական հարցերում, արհեստներում: Նրանց հեռանալով իսկապես մեծ կորուստներ ուենցանք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |