Միջազգային13:29, 11 Փետրվար 2013
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր նախագիծ`Ֆրանսիայի խորհրդարանում

«Ժողովրդական շարժման միության» անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բոայեն և նրա համախոհ 5 ընկերներ երկրի օրենսդիր մարմնին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ են ներկայացրել: Նախագիծը խորհրդարանի օրինագծերի գրանցման բաժին է ներկայացվել փետրվարի 6-ին: Օրինագծի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է նաև փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2011 թ-ին Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունել էր պատգամավոր Վալերի Բուայենի կողմից ներկայացված Հայոց ցեղսպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, որով նախատեսվում էր այն ժխտողների համար սահմանել 45 հազար եվրո տուգանքի պատիժ և նվազագույնը մեկ տարվա ազատազրկում, սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հետագայում այն ոչ ճանաչեց հակասահմանադրական:
Վերոնշյալ պատիժաչափերը նախատեսվում են Ֆրանսիայում օրենսդրորեն ընդունված «սևամորթների ստրկավաճառության», «Հայոց ցեղասպանության», 1945թ. Լոնդոնի պայմանագրում առանձին հավելվածով ամրագրված կոտորածների փաստերը ժխտման կամ դրանք կասկածի տակ առնելու դեպքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |